Նախագահ

Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան

Ծնվել է 1979թ Երևանում պետական ծառայողների ընտանիքում:

Տիգրան Խաչատուրի Ուրիխանյան

Կրթություն

  • Բելինսկու անվ. N38 միջնակարգ դպրոց
  • Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվագիտական համալսարան
  • Երևանի կառավարման և կրթության զարգացման համալսարան
  • Երևանի Միջազգային հարաբերությունների համալսարան
  • 2001 թ-ին ստացել է ձեռնարկությունների կառավարչի որակավորում

Աշխատել է`

  • "Սարեկ" ՍՊԸ-ում, որպես գլխավոր տնօրեն
  • ԵՕՕՋ գլխավոր շտաբի պետ
  • «Տրանսկոնսերվիս» ՍՊԸ-ում, որպես գործադիր տնօրեն
  • «Հայռուսգազարտ»-ի “ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ” ՍՊԸ-ում, որպես գլխավոր տնօրենի խորհրդական
  • «Հայաստանի Առաջադիմական Կուսակցության» վարչության նախագահ

Հիմնադրել է`

  • 2000թ-ին Հայաստանի Առաջադիմական Կուսակցությունը
  • 2002թ-ին Երևանի Օժանդակ Օրինապահ Ջոկատներ հ/կ
  • 2004թ-ին "Կայունություն" հասարակական միավորումը

Քաղաքական և հասարակական գործունեություն:

  • Բարգավաճ Հայաստան 5-րդ հերթական համագումարի ժամանակ ընտրվել է ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ:
  • 2011թ-ի փետրվարի 26-ին նշանակվել է Կենտրոն տարածքային գրասենյակների համակարգող:
  • 2011թ-ի ապրիլի 14-ից հանդիսացել է Հայ-Ռուսական Հասարակական Կազմակերպությունների Միության նախաձեռնող խմբի ղեկավար: Հիմնադիր համագումարին ընտրվել է որպես վարչության անդամ, միության նախագահ Գ. Ծառուկյանի կողմից նշանակվել է ՀՌՀԿՄ համակարգող:
  • 2012թ-ի մայիսի 6-ին համամասնական ընտրակարգով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:
  • 2012-2015թ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու:
  • 2015թ. մայիսի 16-ին «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ ընտրվել է կուսակցության նախագահ:

Անդամակցում է`

  • Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովին:
  • Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովին:
  • Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովին:
  • Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովին:
  • Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբին:
  • Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբին:
  • Հայաստան-Իրան բարեկամական խմբին:
  • Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբին:
  • Հայաստան-Ֆինլանդիա, Հայաստան-Նորվեգիա, Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբին:
  • ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի և սպորտի հանձնաժողովի նախագահի տեղակալն է:

Պարգևատրվել է`

  • 2011թ. «Սուրբ Գեորգի հաղթանակող» մեդալով (Ռուսաստանի Դաշնություն)
  • 2011թ. Վ.Ի.Լենինի 140-ամյա տարելիցի հուշամեդալով (Ռուսաստանի Դաշնություն ԿԿ)
  • 2014թ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի հոբելյանական մեդալով (Բելառուսի Հանրապետություն ՊՆ)
  • 2015թ. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գործունեությանը մասնակցության եւ ԱՊՀ պետությունների ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման գործում ներդրման համար մեդալով եւ պատվոգրով: